Մատչելիության հղումներ

Իրանը հարվածեց Քաթարում ԱՄՆ բազային

Իսրայել-Իրան հակամարտության 11-րդ օրն է:

Փոխադարձ հարվածները շարունակվում են:

Իրանի արտգործնախարարը Ռուսաստանում է՝ բանակցություններ վարելու, այդ թվում՝ ՌԴ նախագահի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը:


21:35 23.6.2025

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

Իրանը պատասխանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծություններին Քաթարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վեց բալիստիկ հրթիռ արձակելով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում հայտնել է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Նմանատիպ տեղեկատվություն է հաղորդել նաև Haaretz թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։

Պայթյուններ են լսվել Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հաղորդում են TASS-ը և Reuters-ը։ Ենթադրաբար, դրանք առաջացել են հակաօդային պաշտպանության համակարգերից։

Հարվածից մոտ 20 րոպե առաջ Քաթարը փակել է իր օդային տարածքը։

21:57 23.6.2025

Քուվեյթը և Իրաքը փակել են իրենց օդային տարածքը՝ Մերձավոր Արևելքում խորացող արճակատման ֆոնին։ Մինչ այդ նման որոշում էին կայացրել նաև Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը։


22:08 23.6.2025

«Միջազգային իրավունքի կոպիտ խախտում»

Սաուդյան Արաբիան «ամենախիստ կերպով» դատապարտել է Իրանի հարձակումը Քաթարի վրա՝ այն անվանելով «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

Իրանն ու Սաուդյան Արաբիան վերջին տարիներին սերտացրել էին համագործակցությունը, սակայն Քաթարում ամերիկյան ռազմակայանի ուղղությամբ իրանական հարձակումը կարող է սասանել այդ հարաբերությունները, գրում է NYT-ը:

22:10 23.6.2025

ԱԱՄՆ-ը «ուշադիր հետևում է իրավիճակին»

Պենտագոնը հաստատել է, որ Իրանը մի քանի կարճ և միջին հեռահարության հրթիռներ է արձակել Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազայի ուղղությամբ:

«Այս պահին Ամերիկայի զոհերի մասին տեղեկություններ չկան», - հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը, հավելելով՝ «մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»:


23:17 23.6.2025

Քաթարի մայրաքաղաք Դոհայից այսօր նախատեսված էր թռիչք Երևան: QatarAirways -ի օդանավը պետք է վայրէջք կատարեր «Զվարթնոց»-ում 0:25-ին, ապա 3 ժամ անց Երևանից ուղևորների տեղափոխեր Դոհա:

Մինչև այս պահը թռիչքն անորոշ ժամկետով հետաձգված է:

23:41 23.6.2025

Դուբայի օդանավակայանները հայտարարում են, որ կարճատև դադարից հետո վերագործարկվել են, հնարավոր են որոշ ուշացումներ կամ չեղարկումներ։ Այս մասին հայտնել է Դուբայի մեդիա գրասենյակը X հարթակում։

XS
SM
MD
LG