Մի քանի ժամ տևած քննարկումից հետո դատարանը որոշեց բավարարել Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:
Իրավապահները Տավուշի թեմի նախկին առաջնորդին մեղադրում են ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից տարածած ձայնագրություններին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց. - «Ինչ-որ ձայնագրությունների ինչ-որ հատվածներ վերցվել կտրվել են, հենց հրապարակված ձայնագրությունների մեջ ակնհայտ երևում է, որ խոսքը իրավաչափ գործողության մասին է: Ձայնագրություններից մեկն ուղղակիորեն ասում է հետևյալը՝ «մի երկու լօր է տևելու, ավարտվելու է իմփիչմենթով»: Եթե խոսքը գնում է իմփիչմենթի մասին, ապա խոսք չի կարող գնալ ոչ իրավաչափ կամ Սահմանադրությամբ չնախատեսված որևէ կարգով իշխանություն յուրացնելու մասին: Ընդ որում պարզ չի ինչքանն է ճիշտ, ինչքանը մոնտաժված, ինչը կոնտեքստից կտրված: Ակնհայտ ձայնագրություններ կան, որ կեսը սկսում է մի օր, ավարտվում է հաջորդ օրը»:
Քննչական կոմիտեն պնդում է, թե Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Այդ գործով ևս 15 մեղադրյալ կա: