Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտնում է, որ «այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ»։
Ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով՝ «մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»։
«Ազատության» տեղեկություններով խոսքը արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին, որը ՔԿ-ն ժամեր առաջ հարուցեց այն պատճառաբանությամբ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի կարողացել գնալ Քննչական կոմիտե՝ հարցաքննության: