Մատչելիության հղումներ

Իրանը սկսում է աստիճանաբար թուլացնել ինտերնետային սահմանափակումները


Իրանի իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում ինտերնետային սահմանափակումների թուլացման աստիճանական չեղարկման մասին։

«Հաղորդակցման ցանցը աստիճանաբար վերադառնում է իր նախկին վիճակին», - ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերստորաբաժանման հայտարարության մեջ, որը հրապարակել են պետական լրատվամիջոցները։

Էլիտար ռազմական կառույցը պնդում է, որ պատերազմի ընթացքում Իսրայելը «լայնածավալ կիբերպատերազմ» էր սկսել՝ թվային ծառայությունները խափանելու և «ցանցային ենթակառուցվածքը չարաշահման միջոցով տեղեկատվություն հավաքելու և ագրեսիան ուժեղացնելու» նպատակով։

Իրանում ինտերնետ կապի սահմանափակումներ կային նաև մինչև պատերազմը, ինչը իրանցիները շրջանցում էին VPN-ների օգնությամբ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG