Ռուսաստանը «երկարաժամկետ սպառնալիք» է Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության համար, և ՆԱՏՕ-ի 32 անդամ պետությունները շարունակում են միասնական լինել այս և մյուս սպառնալիքների առջև։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում։
Հաագայում այսօր ընդունված համատեղ հայտարարությունում դաշնակիցներն ընդգծում են իրենց «անսասան» հանձնառությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիայի դեպքում կոլեկտիվ պաշտպանությանը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին համապատասխան։
Բացի այդ կառույցի անդամները «վերահաստատում են Ուկրաինային աջակցելու իրենց երկարաժամկետ ինքնիշխան հանձնառությունը»՝ շեշտելով, որ այդ երկրի անվտանգությունը նպաստում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությանը։ Միաժամանակ որևէ հիշատակում չկա Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարների մասին:
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները, ըստ փաստաթղթի, համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5 տոկոսին հասցնելու առաջարկի հետ: