ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ ըստ հավաստի հետախուզական տվյալների, ԱՄՆ վերջին հարվածները էական վնաս են հասցրել Իրանի միջուկային ծրագրին, և որ դրա վերականգնման համար տարիներ կպահանջվեն։
Ռատկլիֆը մեջբերել է վստահելի աղբյուրից ստացված նոր տեղեկություններ, ըստ որոնց Իրանի մի շարք կարևոր միջուկային օբյեկտներ ոչնչացվել են։
Ավելի վաղ ամերիկյան մի քանի լրատվամիջոցների, մասնավորապես՝ CNN-ի և New York Times-ը, հղում անելով ռազմական հետախուզության աղբյուրներին, հաղորդել էին, որ Իրանի միջուկային օբյեկտները աննշան վնաս են կրել ամերիկյան հարվածներից։ Սպիտակ տան ու Պնետագողնի ղեկավարները խստորեն քննադատել էին այդ հրապարակումները։ Նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, որ իսրայելցի գործակալները տեսել են Ֆորդոյի օբյեկտում տեղի ունեցած ավերածությունները։
Ավելի վաղ էլ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էր «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել, որ Իսրայելի և Ամերիկայի հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ են կրել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ են կրել»