Էրդողան. Թրամփը կմիանա Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե Պուտինը մասնակցի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփն իրեն ասել է, որ կմասնակցի Թուրքիայում կայանալիք ռուս-ուկրաինական հնարավոր խաղաղության բանակցություններին, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես համաձայնի մասնակցել։

«Նա (Թրամփը) ասել է՝ «եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ խնդրի լուծման համար, ապա ես նույնպես կգամ», - հայտնում է Էրդողանի գրասենյակը՝ մեջբերելով նրա խոսքերը։

Ստամբուլի «Չիրաղան Փելիս» հյուրանոցում հունիսի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի: Կողմերը համաձայնել էին փոխանակել ծանր վիրավոր մինչև 25 տարեկան գերիների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Ստամբուլում չի ընդունել առանց նախապայմանների հրադադարի Կիևի առաջարկը