Բրյուսելում մեկնարկել է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը։ Օրակարգի հիմնական հարցերից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումն է, մասնավորապես էներգետիկ ոլորտում։
Հունգարիան և Սլովակիան, սակայն, հայտարարում են, որ այս պահին պատրաստ չեն աջակցել դրան։ Հունգարիայի վարչապետը նաև հայտարարել է, որ Բուդապեշտը կարգելափակի ԵՄ-ը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր մեկնարկը:
«Բանակցությունների համար անհրաժեշտ է միաձայն որոշում: Մեկի հավանությունը չկա,այնպես որ, դա տեղի չի ունենա», - ասել է Կրելի հետ սերտ կապերով հայտնի Վիկտոր Օրբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՀ-ն առաջարկում է 2028-ի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը ԵՄ