ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է մինչև հուլիսի 9-ը երկարաձգել Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 50 տոկոս մաքսատուրք սահմանելու վերջնաժամկետը՝ հնարավորություն տալով Վաշինգտոնի և 27 անդամ ունեցող դաշինքի միջև բանակցություններին։
Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ առաջարկում է հունիսի 1-ից սկսել կիրառել 50 տոկոս մաքսատուրք՝ դժգոհելով, որ ԵՄ-ի հետ բանակցությունները բավարար արագ չեն ընթանում։ Այս հայտարարությունը խուճապ առաջացրեց համաշխարհային ֆինանսական շուկաներում և էլ ավելի սրեց առևտրային պատերազմը։
Թրամփը, ով բազմիցս քննադատել է ԵՄ-ին և նրա վարքը Միացյալ Նահանգների նկատմամբ, մեղմեց իր դիրքորոշումը, երբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կիրակի օրը նրան խնդրեց երկարաձգել վերջնաժամկետը՝ նշելով, որ ԵՄ-ին ավելի շատ ժամանակ է հարկավոր համաձայնության հասնելու համար։
Ֆոն դեր Լայենն իր հերթին X սոցիալական ցանցում գրել է, որ «լավ հեռախոսազրույց» է ունեցել Թրամփի հետ, և նշել, որ ԵՄ-ն պատրաստ է արագ առաջ շարժվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնել են ակտիվացնել կապերը առևտրային բանակցությունների շուրջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադայի վարչապետը հայտարարել է, թե պատրաստ է հաղթել Թրամփի առևտրային պատերազմում