ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ամերիկյան մամուլի այն պնդումները, թե ԱՄՆ-ի հարվածները չեն ոչնչացրել իրանական միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այլ ընդամենը մի քանի ամսով հետաձգել են ծրագրի առաջընթացը։ CNN-ը, The New York Times-ը վկայակոչել էին Պենտագոնի հետախուզական վարչության գնահատականին ծանոթ աղբյուրները։
Թրամփը հայտարարել է՝ նման հրապարակումները «նվաստացնում են պատմության մեջ ամենահաջող ռազմական գործողություններից մեկը»։
«Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը։
Իրանի հետ բանակցությունները ղեկավարած Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիքկոֆը, ի թիվս այլ բաների, լրատվամիջոցների գործողություններն անվանել է «դավաճանական»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացնել չի հաջողվել՝ ըստ նախնական հետախուզության զեկույցի