Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող մուտքի մոտ: Նրանք առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև թույլատրում երթը:
Հիշեցնենք, որ այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծաթիվ ուժայիններ են: ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկաններն առավոտյան ժամանել էին այստեղ, ըստ էության, ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Վերջինս հայտարարեց, որ թաքնվելու կարիք ինքը չունի:
Մայր Աթոռում հավաքվածները մի քանի ժամ է՝ փորձում են թույլ չտալ այնտեղից տեղափոխել Միքայել սրբազանին:
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: